Logo

Էլթոն Ջոնն աչքի վարակի պատճառով մասամբ կուրացել է

22:29 / 06.09.2024Լուրեր
null

Էլթոն Ջոնը վարակից պատճառով մասամբ կուրացել է: Այս մասին բրիտանացի երգիչը հայտնել է ինստագրամում: Նրա խոսքով՝ ամռանը պայքարել է աչքի ծանր վարակի դեմ, որից հետո մեկ աչքը մասամբ է տեսնում: 77-ամյա լեգենդար երաժիշտը հավելել է, որ դանդաղ է ապաքինվում։ Ըստ նրա՝ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև տեսողությունը վերականգնվի: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլթոն Ջոնը որոշել է վաճառել իր շքեղ զգեստապահարանը «eBay»-ի աճուրդում: Գնորդները կարող են ձեռք բերել հարյուրավոր հագուստ, կոշիկ և աքսեսուարներ: Դրանք ներառում են «Gucci»-ի բաճկոններ , «Versace»-ի խալաթներ, «Prada»-ի կոշիկներ, պատմական համերգային շապիկներ և բեյսբոլի գլխարկներ:

fastnews-ads-banner