Մոդել Էմիլի Ռատակովսկին հրապարակայնորեն աջակցել է Էմբեր Հերդին։ Ամռան սկզբին դերասանուհին պարտվել էր դատավարությունը նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին, այժմ Էմբերը պետք է վճարի 15 մլն դոլար։ Էմբերը Դեփին մեղադրել է իրեն վատ վերաբերվելու, բարոյական և ֆիզիկական բռնության մեջ, սակայն դատարանը Դեփի մեղավորության բավարար ապացույցներ չի գտել։ Եվ մինչ հայտնիների ու հեղինակություն ունեցող մարդկանց զգալի մասը Դեփի կողքին էր, ոմանք, այնուամենայնիվ, անցան Էմբեր Հերդի կողմը:
Այսպիսով, Էմիլի Ռատակովսկին տեսանյութ է հրապարակել TikTok-ում, որտեղ թվարկել է այն երևույթները, որոնք իսկապես վախեցնում են իրեն։ Մոդելը թվարկել է այն իրադարձությունները, որոնք վերջերս իսկապես հնչեղություն են ստացել և վրդովեցրել են բազմաթիվ կանանց ամբողջ աշխարհում: Դրանցից են ԱՄՆ Գերագույն դատարանի 1973 թվականի գործը Roe v. Wade-ի գործի չեղարկումը, որը ճանաչում է յուրաքանչյուր կնոջ՝ հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը, Հարվի Վայնշտեյնի բողոքարկումը, իրավիճակը Շայա Լաբաֆի հետ և թե ինչպես հասարակությունը հարձկվեց Էմբեր Հերդի վրա Ջոնի Դեփի հետ դատական գործից հետո:


