Logo

Կուստուրիցան նախատեսում է 3 ֆիլմ նկարահանել Գոգոլի ստեղծագործությունների հիման վրա

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:30 / 02.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Էմիր Կուստուրիցա

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան նախատեսում է 3 ֆիլմ նկարահանել Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների հիման վրա։ Այդ մասին նա ասել է «Известия» թերթին տված հարցազրույցում։

«Առավել ուժեղ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է 3 ֆիլմ նկարահանել: «Հեքիաթ այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը վիճեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Մանկասայլակ», «Սորոչինսկի տոնավաճառը» ֆանտաստիկ էտյուդներ են այդ տարիներին ապրող մարդկանց խղճի և բնավորության մասին։ Ես դեռ կասկածում եմ «Մեռած հոգիներ»-ի հարցում»,- մեկնաբանել է ռեժիսորը:

Կուստուրիցան Գոգոլի գրքերն անվանել է ռեալիստական ​​գրականության հզոր օրինակներ։ Նա խոստացել է շուտով հայտնել այն գիրքը, որի հիման վրա էլ կսկսվեն նկարահանումները։ Կուստուրիցան վստահ է, որ դա հիանալի ֆիլմ է լինելու, «որովհետև հնարավոր չէ Գոգոլի հիման վրա վատ ֆիլմ նկարահանել»։

fastnews-ads-banner