Էմմին ինստագրամի իր էջում որդիների հետ նոր լուսանկարներ է հրապարակել: Երգչուհին լուսանկարներին կից գրել է. «Մայրության տոնը մոտենում է, և այն նշելու ավելի լավ միջոց չկա, քան միասին նվիրական պահեր ֆիքսելը»:
Նշենք, որ Էմմին վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում. այս տարի Միացյալ Նահանգներում մայրերի օրը նշվելու է մայիսի 12-ին: