Մայրաքաղաք Երևանն իր հիմնադրման 2807-ամյակը նշեց սիրառատ ու շքեղ տրամադրությամբ:
Տոնական ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի անվան պուրակում:
Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները վերածվեցին տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ:
Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որն էլ ավարտվեց շքեղ հրավառությամբ։









