Logo

Օպերային թատրոնի առաջատար պարողներ Ռաֆֆին և Գոռը հաղթել են միջազգային մրցույթում

23:45 / 28.06.2024Լուրեր
null

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարողներ Րաֆֆի Գալստյանն ու Գոռ Սարգսյանը հաղթել են «International Ballet Competition-Dancing Italy» մրցույթում: Իտալական Ռիմինիում անցկացված մրցույթի ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև: Ռաֆֆին և Գոռը ստացել են նաև հատուկ հրավեր՝ մասնակցելու փորձի փոխանակման մի շարք ծրագրերի:

fastnews-ads-banner