Գարնան գալուստը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած գրքի փառատոնը: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը շրջեցին տոնավաճառով և գնեցին իրենց սիրելի գրքերը։ «Գովելի միջոցառում է։ Երիտասարդները հետաքրքրված են ժամանակակից գրականությամբ։ Նկատում եմ, որ եռուզեռ է։ Ուրախալի է, որ երիտասարդները գրքեր են գնում և հետաքրքրված են ընթերցանությամբ։ Լավ կլինի, որ այս փառատոնն անցկացվի նաև ամռանը», - նշեցին փառատոնի մասնակիցները։

Միջոցառմանը տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից: Ժամանակակից հայ հեղինակներն ու ընթերցողները մասնակցեցին պանելային քննարկման։

Գրականությամբ և երաժշտությամբ համեմված յուրօրինակ մթնլորոտը համախմբել էր բոլորին։ Համերգին ելույթ ունեցան «Նեմրա» և «Լավ էլի» խմբերը: Անկախ տարիքից, եղանակից ու վայրից՝ Երևանը կարդում է։




Լուսանկարները՝ Երևան Երևանցիների


