Logo

Երևանը նոր «պատվավոր քաղաքացիներ» ունի

18:38 / 23.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի ավագանին որոշում ընդունեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհելու արվեստի ու մշակույթի երեք անվանի գործչի։

Ավագանու որոշման համաձայն՝ Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ, մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհվեցին՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին՝ քաղաքի արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին՝ Երևանի արվեստի զարգացմանն իր ներդրման համար և լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին՝ մայրաքաղաքի հասարակական և մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի համար։

 

 

fastnews-ads-banner