Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր: Երևանում ամեն տարի այս օրը շատ միջոցառումներ են կազմակերպվում՝ երեխաներին ուրախացնելու ու տոն պարգևելու համար: Երևանի քաղաքապետարանն այս տարի էլ «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող միջոցառումների շարք է կազմակերպել: Ահա դրանց ցանկը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալներով:
Ազատության հրապարակ

11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
11:00-12:00՝ կավճանկարչություն,
16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». կերպարվեստի ուսուցման բաց դաս:
Երևանի կենդանաբանական այգի

12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում,
13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:
Մանկական զբոսայգի

10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես,
12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:
«Հաղթանակ» զբոսայգի

10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր,
22:00՝ հրավառություն:
Հյուսիսային պողոտա

11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի»
«Երազ այգի»

10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր:
Կարապի լիճ

20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:ծ
Միջոցառումներ կլինեն նաև առանձին վարչական շրջաններում:

