Logo

Սիրուշոն անդրադարձել է «Պռեգոմեշ»-ի աղմուկ բարձրացրած նոր արտադրանքին

13:42 / 22.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սիրուշոն՝ «Պռեգոմեշ» զարդերի բրենդի հիմնադիր տնօրենը, իր ինստագրամյան էջում անրադարձել է վերջերս թողարկած ադվենտ կալենդարին: Ադվենտ կալենդարն իր մեջ ներառում է՝ զարդեր բրենդից, շարֆ, սանր, մոմ, մազակալ և այլն: Գնորդները դժգոհում են, որ իրենց վճարած 265000 դրամի դիմաց խաբված են զգում:

Երգչուհին վիդեոհոլովակում դիմել է իր հաճախորդներին՝ հիշեցնելով, որ հստակ նշել է՝ ամանորյա նվերը պարունակում է 5-6 զարդ.

«Ինչ-որ մարդիկ սպասում էին, որ ամբողջությամբ զարդեր պետք է լինեն, ինչը մեզ համար ավելի հեշտ կլիներ, քան փորձել տարբեր երկրներից գտնել դետալներ, ատրիբուտներ, հետո դրանք բրենդավորել և այլն: Հետագայում ադվենտ թողարկելու դեպքում, այս աենը հաշվի առնելով, միայն զարդեր կլինեն»:

Սիրուշոն խոստացել է իր ադվենտի գնորդներին, որ կստանան նոր նվեր, հնարավոր է բացառիկ զարդ:

10-օրյա ադվենտ կալենդարը թողարկվել էր սահմանափակ 100 օրինակով, որից հետո ստեղծագործական թիմը ավելացրել է ևս 50 օրինակ: Ինչպես նշել է երգչուհին՝ ցանկացողները շատ են եղել, բայց քչերին է հաջողվել այն ձեռք բերել:

fastnews-ads-banner