Logo

Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:05 / 27.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Միլիտոն Կիրակոսյան

VNews Culture-ի այսօրվա զրուցակիցն է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենակատար Միլիտոն Կիրակոսյանը:

Մինչ հարցազրույցին անցնելը, Ձեզ ինչպե՞ս դիմեմ՝ Միլիտո՞ն, թե՞ Միկա:

-Միլիտոն պապիկիս անունն է, շատ հազվադեպ է հանդիպում այդ անունը: Ինչպես Դուք եք Ձեր շարքի միջոցով մարդկանց պատմում բալետի ու բալետի արտիստների մասին, ինձ մոտ էլ մանկուց երազանք է եղել, որ պապիկիս անունը հնչի ու որքան հնարավոր է շատ ներկայացնեմ իր անունը: Դրա համար էլ ներկայացումներին միշտ խնդրում եմ, որ լիբրետոյում գրեն «Միլիտոն Կիրակոսյան»: Իսկ կյանքում, ընկերների համար, սոցիալական ցանցում ինձ դիմում են «Միկա»: 

Պապիկը Ձեր կյանքում ի՞նչ դեր է ունեցել:

-Պապիկիս չեմ տեսել, ես եղել եմ երեք ամսական, երբ նա մահացել է: Բայց շատ բան եմ լսել նրա մասին: Նրա ընկերները, ինձ տեսնելով, ասում էին՝ «Գիտե՞ս՝ պապիկդ որքան լավ մարդ էր», «Պապիկդ որքան մարդկանց է օգնել», ու այդպես մանկուց տպավորված մեծացել եմ, որ ունեցել եմ շատ լավ պապիկ, որ մաքուր սիրտ է ունեցել ու միշտ ընկած մարդուն օգնել է: Պապիկս օրինակ է եղել, ու փորձել եմ միշտ նմանվել իրեն: Ասում են՝ պապիկս հպարտացել է ինձնով ու այդ մի քանի ամիսներին ինձ շատ սեր ու ջերմություն է տվել: Ու ինձ թվում է՝ այնտեղ՝ վերևում, իմ յուրաքանչյուր ուրախությունով ուրախանում ու հպարտանում է: Ու համոզված եմ, որ իմ բալետային թեկուզ ամենափոքր հաջողությունով պապիկս երջանիկ է: Համոզված եմ՝ նա գոհ է, որ ընտրել եմ պարի ուղին:

Միլիտոն Կիրակոսյան-1

Պատմեք, ինչպե՞ս եք հայտնվել բալետային աշխարհում:

-Պարը միշտ սիրել եմ: Մայրս պատմում է, որ մանկուց հեռուստացույցի դիմաց միշտ պարել եմ: Խմբակ էի հաճախում, երբ մի օր մի զույգ եկավ: Սկսեցին պարել Էդիթ Պիաֆի երաժշտության տակ, ու տղան բալետային էլեմենտներ էր անում, պտտվում, պիրուետներ ու թռիչքներ անում: Նայում էի այդ տղային ու զարմանում, թե ինչպես է կարողանում նման շարժումներ անել: Այդ ժամանակ ես տասը տարեկան էի: Երբ պարն ավարտվեց՝ մոտեցա ուսուցչուհուն և ասացի, որ ուզում եմ այդ տղայի պես պարել: Ինձ ասացին, որ բալետ պարելու համար պետք է գնալ Պարարվեստի ուսումնարան: Ու այդպես սկսվեց իմ բալետային կարիերան, ինչի համար ես անչափ ուրախ եմ: Իմ ծնողները չգիտեին՝ բալետն ինչ է, ես՝ նույնպես: Բայց ինձ ոչինչ հետ չպահեց, ու հասա նրան, որ այսօր պարում եմ ազգային ակադեմիական թատրոնում:

Միլիտոն Կիրակոսյան-2

«Սպարտակ» բալետ


Ձեր ամենանշանակալից դերը Կրասոսի կերպարն է «Սպարտակ» բալետում, որտեղ մարմնավորում եք դաժան կերպարի, մինչդեռ թատրոնում Դուք ունեք բարի ու կամեցող մարդու համբավ:

-Գիտեք, ուսումնարանում ես միշտ դրական կերպարներ եմ մարմնավորել: Ալբերտի դերը՝ («Ժիզել»), Արմենի դերը («Գայանե»), ու իմ մտքով երբեք չի անցել, որ ես կկարողանամ բացասական կերպար մարմնավորել: Թատրոնում մի անգամ ինձ հարցրին՝ «Քեզ կպատկերացնե՞ս Կրասոսի դերում»: Ասացի՝ «Չէ, ես Սպարտակ եմ, ես դրական կերպար կպարեմ»: Մտքովս ընդհանրապես չի անցել, որ կկարողանամ Կրասոսի դերում խաղալ: Բայց, երբ հնարավորություն ընձեռվեց ու սկսեցի փորձել՝ հասկացա, որ ինձ ձգում է այդ դերը, ինչ-որ բան ինձ գրավում է: Միաժամանակ, շատ բարդ է, որովհետև, լինելով դրական մարդ, բացասական դեր կերտելը շատ ծանր է:  Ամբողջությամբ խաղում եմ այդ դերը: Կրասոսի դերը բարդ է թե՛ խարակտերային առումով, թե՛ տեխնիկական, որովհետև կան շատ մանր մկանային շարժումներ, վայրկենական փոփոխություններ, որոնք պետք է շատ սերտես, շատ պարապես, որ կարողանաս մարդկանց հասցնել:

Դրական հերոսների հանդեպ հանդիսատեսը միշտ ավելի լավ է տրամադրված, քան բացասականի: Մտավախություն չունեի՞ք, որ հանդիսատեսը գուցե Ձեզ չսիրի:

-Բոլոր տեղերում այդպես է, մարդիկ սիրում են դրական, լուսավոր հերոսի: Բայց, երբ կատարողը կարողանում է կերպարի լիցքերը փոխանցել հանդիսատեսին, երբ զգացողությունները լիովին հասցնում է, տեխնիկապես ճիշտ ներկայանում՝ վախ չի ունենում, որ չի սիրվի: Հանդիսատեսը՝ տեսնելով, որ արտիստը շատ լավ է մարմնավորում բացասական կերպարին՝ լինի բալետում, ֆիլմերում, թե ներկայացման մեջ, հիանում է, թե ինչպես է վատ կերպարը կերտվում: Բացասական հերոսին կերտելն ավելի բարդ ու դժվար է: Մտավախություն չեմ ունեցել, որ ինձ չեն սիրի կամ չեն ընդունի: Բեմում փորձում եմ բացասականը շատ տալ, որ հանդիսատեսը հավատա: Բացասական հերոսն էլ իր տեղն ու իմաստն ունի: Առանց չարի բարուն չես տարբերի:

Միլիտոն Կիրակոսյան-3

«Սպարտակ» բալետ


Ինչպե՞ս եք մոտեցել դերին:

-Իմ առաջին լուրջ դերն է եղել Կրասոսը: Ու պատասխանատվությունը շատ մեծ էր: Միանգամից պարել «Սպարտակ» ու հենց Կրասոսի դերը, շատ դժվար է: Նման բալետում նման դերերից հետո դու չգիտես՝ կգնա՞ս առաջ, թե՞ հակառակը: Պետք է կա՛մ լավ պարես, կա՛մ ընդհանրապես չմոտենաս այդ դերին: Պարել եմ առաջին անգամ 19 տարեկանում: Հիմա Կրասոսն իմ ամենասիրելի կերպարն է, ինձ համար հարազատ կերպար: Ամեն անգամ, երբ պատրաստվում եմ այդ դերին, իմ ներսում ինչ-որ բան է փոխվում: Այդ դերի հետ դարձել եմ մի մարմին:

Ունե՞ք բնավորությամբ նմանություն Կրասոսի հետ:

-Բացարձակ ոչ մի նմանություն չունեմ: Կրասոսը եղել է շատ դաժան, իշխող, վատ մարդ: Ես, բարեբախտաբար, այդպիսին չեմ (Ծիծաղում է - Հեղ․):

Կրասոսը դաժան է, բայց նպատակի հետևից է գնում: Նա պետք է հաղթի ու գնում է այդ ճանապարհով, ամեն ինչ անում է հաղթանակի համար:

-Ես էլ եմ Կրասոսի պես գնում իմ նպատակների հետևից, բայց ինձ համար կարևոր է, թե ինչ ճանապարհով: Գուցե իմ ու կերպարի մեջ ինչ-որ բաներ համընկնի, բայց ոչ լիովին, որովետև ես երբեք չեմ անցնի մարդու վրայով, որպեսզի հասնեմ իմ ուզածին:

Մարդու վրայով չանցնելը կերպա՞րն է սովորեցրել:

-Ո՛չ, մինչ կերպարը մարմնավորելն էլ ես արդեն այդ սկզբունքն ունեի: Երբ մարդն արդեն իր «ես-ն» ունենում է, ոչ մի կերպար չի կարող իր վրա ազդել:

Միլիտոն Կիրակոսյան-4

«Սպարտակ» բալետ


Գո՞հ եք կերպարի մարմնավորումից:

-Ես երբեք համեմատություն չեմ մտցնում՝ ով ինչպես է պարում տվյալ կերպարը: Ես պարում եմ այնքան, ինչքան կարողանում եմ: Երբեք գոհ չեմ լինում իմ պարից, աշխատանքից: Եթե գոհ լինես էլ, չես ուզենա էլի մի բան, մի նոր էլեմենտ ավելացնես պարին: Ամեն կատարումից հետո ասում եմ՝ ավելին կկարողանամ անել: Կողքից ինձ գովում են, բայց ես ինքս ինձ երբեք չեմ գովում: Ես ինձ միշտ նայում եմ այն աչքով, որ կարող եմ ավելին:

Ունե՞ք երազանքի այլ դերեր, որոնց ձգտում եք:

-Արտիստները միշտ էլ երազում են տարբեր դերերով հանդես գալ, որովհետև դա նորություն է բերում կյանք, կարիերա: Միշտ նույն քառակուսու մեջ չես լինում: Թեպետ ես ինձ միշտ պատկերացրել եմ դրական դերերով, բայց նաև բացասական դերեր եմ պարել: Կարծում եմ, որ արտիստը չպետք է սահմանափակվի մի ոճի կերպարով ու տարբեր դերերում հանդես գա: Երազելը չեմ երազում, կա ցանկություն «Գայանեի» մեջ Արմեն կամ Գիքո պարել, «Կարմեն» բալետում պարել:

Միլիտոն Կիրակոսյան-5

«Դոն Քիշոտ» բալետ


Բալետի հետ կապված ի՞նչ երազանքներ ունեք:

-Մանկության երազանք ունեի, որ ամբողջ աշխարհին ներկայացնեի իմ պարը: Երազել եմ, բայց չեմ հասել, որովհետև, ինչպես ասում են, «Երկու երնեկ մի տեղ չի լինում»: Բալետային կարիերայում չեմ ունեցել հաջողություն, բայց կյանքում ունեցել եմ այլ ձեռքբերումներ: Եվ հենց անձնական կյանքի ձեռքբերումներն ինձ հետ պահեցին բալետում ավելի լուրջ հաջողություններից:

Անձնական կյանքիդ ձեռքբերումները որո՞նք են:

-Կազմել եմ ընտանիք, ունեմ երեխա: Արդյունքում տարիներ կորցրի բալետային կարիերայում: Ես ունեի ընտրություն՝ այդ տարիներին լինել դրսում ու դրսի թատրոններում պարել, բայց չունենալ ընտանիք: Ես ընտրեցի ընտանիքը, և ուրախ եմ, որ այսօր ունեմ երեխա, որն ինձ համար ամեն ինչ է: Դրսում բալետային կարիերայի փոխարեն ես ընտրեցի Երևանում ընտանիքը, ընտրեցի իմ կողակցին: Չուզեցի հարաբերությունները թողնել ու գնալ արտասահման: Եթե գնայի՝ չգիտեմ այսօր նրան կունենայի, թե ոչ:

Միլիտոն Կիրակոսյան-6

Չե՞ք փոշմանել:

-Չեմ փոշմանել: Երբեք էլ ուշ չէ, որովհետև եթե փորձեմ՝ կարող եմ հիմա էլ ինչ-որ չափով իրականացնել իմ երազանքի մի փոքրիկ մասնիկը՝ երկու կամ երեք տարով գնալ արտասահման: Բայց ընտանիքը կարող էի չունենալ: Որդիս շուտով կդառնա 3 տարեկան:

Ձեզ արդեն բեմում տեսե՞լ է:

-Մեկ-երկու անգամ տեսել է: Ու շատ ուժեղ արձագանք է տալիս: Գուցե ինձ չի ճանաչել բեմում, բայց գիտեր, որ պապան պարում է ու  մայրիկին ոգևորված ասում էր․ «Տե՛ս, պապան է պարում, տաշիիի»: Որդիս էլ է սիրում պարը, ու երաժշտության տակ սիրում է պարել: Ես անընդհատ մտածում եմ, որ լավ օրինակ ծառայեմ որդուս, որպեսզի կյանքում նա չսխալվի: Ճիշտ է՝ բոլոր մարդիկ էլ սխալվում են, բայց նա աշխատի նաև ուրիշների սխալների վրա սովորել, ինչն ավելի դժվար է ու ամեն մարդու հասանելի չէ:  Որքան կարողանամ՝ կլինեմ իր կողքին, ու եթե ինքն իր ճանապարհից շեղվի՝ միշտ ճիշտ ուղու վրա կդնեմ: Նպատակս է, որ որդիս լինի լավ մարդ:

Միլիտոն Կիրակոսյան-7

Ձեր բնավորության ո՞ր գծերի շնորհիվ է, որ գիտեք՝ կհասնեք հաջողության:

-Մաքրության, առաջնային մաքուր սիրտ ունենալու: Լինեմ մաքուր նախ իմ անձի նկատմամբ, հետո այդ մաքրությունը պահեմ այլ անձանց նկատմամբ նույնպես: Պետք է հարգել դիմացինին, որ այդ հարգանքը հետ ստանաս: Դիմացինին վատություն չանես: Եթե կարող ես լավը անել՝ արա՛, վատը մի՛ արա:

Ձեր բնավորության այդ գիծը Ձեզ թատերախմբում չի՞ խանգարում:

-Լավություն անելը, բարությունն ամբողջ կյանքում ու բոլոր իրավիճակներում է խանգարում: Որովհետև կյանքում միշտ բարի մարդկանցից շատ են օգտվում: Գիտեն՝ ամեն ինչ կանի: Եթե նա քեզ տրվեց, սիրեց՝ ամեն ինչ կանի քեզ համար: Դրա համար պետք է բարություն անել այն մարդկանց, որոնք արժանի են: Կյանքը դա է ցույց տալիս:

«Բոլորին լավություն չանել» մտքին փուլ առ փո՞ւլ եք հասել, կյանքի դաժան օրինակներո՞վ:

-Կյանքն է ցույց տալիս, որ այո՛, բոլորն արժանի չեն բարության: Ոչ բոլորին պետք է տաս քո սիրտը, քանի որ շատ հաճախ այդ սիրտը կարող են կոտրել ու գցել ոտքերի տակ:

Միլիտոն Կիրակոսյան-8

Թատրոնում եղե՞լ է, որ Ձեզ կոտրել են, հիասթափվել եք:

-Չէ, բալետային աշխարհում արել եմ այն, ինչ ինձնից հասանելի է: Խաղընկերների հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ եմ, ոչ մեկի հետ վեճ չեմ ունեցել: Ես իմ դրականը միշտ պահում եմ: Իմ հանդեպ էլ են դրական: Եթե մեկին ասում ես «ջան», դժվար քեզ ասեն «չոռ»: Ամեն ինչ փոխադարձ է:

Բալետում ընկերություն կա՞:

-Կա, իհարկե կա: Ես ունեմ ընկերներ, ամենաշատը թատրոնում շփվում եմ Անդրանիկ Աբովյանի հետ: Մենք դեռ դպրոցից ենք ընկերություն անում: Իրար օգնում ենք, խորհուրդ տալիս: Բացի Անդրանիկից, իմ մնացած խաղընկերների ուրախությամբ, հաջողությամբ էլ միշտ ուրախանում եմ, ու երբեք չեմ թաքցնում դա, արտահայտվում եմ: Դա ինձ էլ է ուրախացնում: Երբեք չեմ նեղվում, որ կարող են իմ խաղընկերները լավ պարել:

Շատերն այդ «նեղվելն» անվանում են մրցակություն:

-Դա նախանձ է: Չգիտեմ՝ բարի նախանձ լինում է, թե ոչ: Չեմ հավատում դրան: Ամեն տեղ էլ կան նախանձ մարդիկ: Անկեղծ ասած՝ այդ հարցում չեմ խորացել: Ես միշտ իմ ուշադրությունը սևեռել եմ իմ աշխատանքի, դերերի վրա, ու նախանձին, նեղվելուն ուշադրություն չեմ դարձրել:  

Միլիտոն Կիրակոսյան-9

Միլիտոն Կիրակոսյան-10

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը

Կարող եք կարդալ նաև՝ 

Նելլի Մելքոնյան․ «Ասում էին՝ եթե երբևէ «Գայանե»-ում վերջին գծում պարես, պետք է գնաս եկեղեցում մոմ վառես»

Արթուր Բաբաջանյան․ Ինքս ինձ ասում էի՝ «մի րոպե, դու այդքան թո՞ւյլ անձնավորություն ես, որ թողնես բալետն ու հեռանաս»

Մարիամ Ասլանյան․ Բալետի աշխարհում արգելված է լինել թույլ կին

Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո

Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին

Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»

Ավելին՝ այստեղ

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

23:01 / 08.07.2025 • Լուրեր

«Հպարտ եմ, որ երակներովս քո արյունն է հոսում»․ կրտսեր Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկի 76-ամյակը

21:10 / 08.07.2025 • Լուրեր

«Վերվարածներից» Արբին, ընկեր Մարգոյի Վարդանիկը կամ պարզապես բոլորի սիրելի Արթուր Հակոբյանը. դերասանը տոնում է 63-ամյակը

15:28 / 08.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Անդրեի 46-ամյակը, նոր տեսահոլովակն ու Նազենիի շնորհավորանքը (տեսանյութ)

23:13 / 07.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ջուլիանա Գրիգորյանը շրջագայել է Անդրեա Բոչելիի հետ

22:40 / 07.07.2025 • Լուրեր

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերն արդեն ընդունվում են

22:22 / 07.07.2025 • Լուրեր

«Գինոսյանական օրեր»՝ Գյումրիում

19:08 / 07.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ելենա Վարդանյանն ու Արման Անդրիկյանը միասի՞ն են

17:23 / 07.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Զեմֆիրա. «Երևանը հիացրեց ինձ»

12:33 / 07.07.2025 • Լուրեր

«Երգել սկսել եմ նախքան խոսելը». Անդրեն տոնում է 46-ամյակը

23:35 / 06.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Արամե - «Ամպերից բարձր» (տեսանյութ)

23:17 / 06.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
«Դժվար է հավատալ, որ այս ամենը իրական էր»․ Վան Նեմրա

23:26 / 05.07.2025 • Լուրեր

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»

23:01 / 05.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ D'Litte - «Աչքերիդ փալյը» (տեսանյութ)

00:45 / 05.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Հովիկ Արշակյան - «Սրտի կաթված» (տեսանյութ)

00:17 / 05.07.2025 • Լուրեր

«Նկարահանումներից հետո Ֆրունզիկն անհետանում էր․ երբ մտերմացանք, հասկացա, որ վշտից խմում է»․ Վախթանգ Կիկաբիձե

00:11 / 04.07.2025 • Լուրեր

Թոքաբորբից մահացել է Քենեթ Քոլին

00:01 / 04.07.2025 • Լուրեր

«Ստել եմ, երբ ասել եմ՝ ամեն ինչ լավ է, այնինչ, այդքան էլ այդպես չէր»․ Նազիկ Ավդալյան

00:50 / 03.07.2025 • Լուրեր

«Մենք չենք խցկվել Զեմֆիրայի համերգին»․ Վան Նեմրա

18:21 / 02.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Հեյլի և Ջասթին Բիբերները հերքել են ամուսնալուծության մասին լուրերը

23:43 / 01.07.2025 • Լուրեր

«Ես թատրոնում ապրում եմ, ոչ թե խաղում»․ հուլիսի 1-ին Գալյա Նովենցի ծնունդն է

22:43 / 01.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Լուսինե Թովմասյանը սպասում է 3-րդ երեխային (տեսանյութ)

13:46 / 01.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական միջոցառումը

00:25 / 01.07.2025 • Լուրեր

«Հնարավոր է՝ մասնակցեմ Եվրատեսիլ-2026-ին»․ Իվետա Մուկուչյան

23:54 / 30.06.2025 • Լուրեր

«Թատրոնում դիմահարդարվելիս՝ հայելու առաջ նստած, հանկարծամահ է լինում»․ Համբարձում Խաչանյանի մահվան օրն է

23:19 / 30.06.2025 • Լուրեր

Սարիկ Անդրեասյանին ներառել են ուկրաինական «Миротворец» տվյալների բազայում

22:56 / 30.06.2025 • Լուրեր

«Nemra»-ն ելույթ կունենա Զեմֆիրայի համերգին

21:55 / 30.06.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Խորեն Լևոնյանն ու Էմմա Ազիզյանն ամուսնացել են․ քավորկինը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է (տեսանյութ)

00:48 / 27.06.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Ամուսինս մեծ նվեր է ինձ համար»․ Ալլա Լևոնյանը 50 տարեկան է

23:26 / 26.06.2025 • Լուրեր

Հունիսի 26-ին վերջին հրաժեշտը տվեցին Գուժ Մանուկյանին․ ընկերները՝ դերասանի մասին

01:06 / 26.06.2025 • Լուրեր

«Ֆիլեր ներարկելուց հետո ուժեղ ալերգիա սկսվեց, անմիջապես հեռացրի»․ Անի Մեհրաբյան

23:09 / 24.06.2025 • Լուրեր

«Մայրս տանը դերերն էր փորձում, ասում էի՝ մա՛մ, դու գիժ ե՞ս, չգիտեի, որ ես էլ եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»․ Գուժ Մանուկյան

11:44 / 24.06.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մահացել է Գուժ Մանուկյանը

16:52 / 22.06.2025 • Լուրեր

Պրեմիերա․ Նարե Գևորգյան - «Ամեն անգամ» (տեսանյութ)

16:43 / 22.06.2025 • Լուրեր

Հունիսի 22-ին Լալա Մնացականյանի մահվան 1-ին տարելիցն է

16:07 / 22.06.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Ա՜յ քեզ հարսանիք»․ նոր և բացօթյա ներկայացում հանդիսատեսի մասնակցությամբ

Բացառիկ
18:45 / 21.06.2025 • Լուրեր

Հայտնի են «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամները և նախագահը

17:07 / 21.06.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Անհայտ բաժանորդ» ֆիլմը 6 տարի անց ներկայացվեց բեմում․ կայացավ պրեմիերան

Բացառիկ
17:14 / 20.06.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Հրաժեշտ լեգենդին. «Կլոն» ֆիլմի աստղ Ֆրանցիսկո Կուոկոն մահացել է

00:01 / 19.06.2025 • Լուրեր

«Մեղադրում են քեզ, բայց երբեք չեն տեսնում իրենց անարգանքը»․ Անդրեի քրոջ գրառումը

18:17 / 18.06.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Նա սիրում է, բայց չի ուզում ամուսնանալ. Բրեդ Փիթի և Ինես դե Ռամոնի սիրո պատմությունը

fastnews-ads-banner