Logo

Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.06.2018ՄՇԱԿՈՒՅԹ
41553 large - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Կենսագրություն՝ համառոտ

Երվանդ Քոչար – հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Ծնվել է 1899 թ. հունիսի 15-ին Թիֆլիսում: 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թթ. սովորել է նկարչության դպրոցում, 1918թ.-ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։ 1919թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921թ. դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1922թ. Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ.Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ 1936թ. վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։ 1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։

Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Որոշիչ դրական դեր ունեցավ խրուշչովյան «ձնհալը»։ Այս տարիներին են ստեղծվել «Էքստազը» (1960 թվական), «Պատերազմի արհավիրքը» (1962 թվական), «Զվարթնոցի արծիվը» (1955 թվական), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թվական), «Վարդան Մամիկոնյանը» (1972 թվական), «Սասունցի Դավիթը» (1959 թվական) և այլ մեծարժեք ստեղծագործություններ:
Երվանդ Քոչարը մահացել է 1979 թվականին Երևանում։

Ամենահայտնի գործերը

Վարդան Մամիկոնյան, կոփածո պղինձ, 1975 թ.

vardan mamikonyan 1 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Կիբեռնետիկայի մուսան, կոփածո պղինձ, 1972 թ.

Մերգելյան 23 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

«Կիբեռնետիկայի մուսան»1 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Սասունցի Դավիթ, կոփածո պղինձ, 1959 թ.

1661804 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները882511 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Մելամաղձություն, Գիպս, 1959թ.

absurdmonumentsoftheworld 9 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները28 1 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները

Բիբլիական Դավիթ, Գիպս, 1953թ.

17 1 1 - Երվանդ Քոչարի ամենահայտնի քանդակները


fastnews-ads-banner