Շարունակելով խոսել սիրո և կրքի մասին՝ ձեզ ենք ներկայացնում 5 ֆիլմ ամենակարևորի մասին:
1. Էկզոտիկա/Экзотика/Exotica, 1994
ռեժ.՝Ատոմ Էգոյան
դերերում՝Բրյուս Գրինվուդ, Միա Քիրշներ ևն
Ամեն Աստծո օր միևնույն ժամին գլխավոր հերոսը գնում է «Էկզոտիկա» գիշերային ակումբ և իր սեղանի մոտ է կանչում 5 դոլարանոց մի աղջկա, որը կերպարանափոխվում է դպրոցականի:
Տղամարդը սիրահարված է իր երեխայի դայակին, որի լուսանկարը նույն կերպարանքով կախված է սենյակում: Շուտով գլխավոր հերոսը բացահայտում է անում, որը ցնցում և ապշեցնում է նրան:
1994 թ. ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ «Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակի»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
2. Լյուսիան և սեքսը/Люсия и секс/Lucía y el sexo, 2001
ռեժ.՝Խուլիո Մենդես
դերերում՝Պաս Վեգա, Թրիստան Ուլյոա ևն
Լյուսիան ապրում է Մադրիդիում: Երբ Լյուսիայի սիրելին, որի հետ հետ նա ապրել է 6 տարի, անհետանում է, երիտասարդ կինն առանց երկար-բարակ մտածելու ուղևորվում է Միջերկրական ծովի մի լուռ ու հանգիստ կղզի, որ կտրվի առօրյա հոգսերից: Այս դրախտային վայրում Լյուսիան ապրում է իր կյանքի ամենագեղեցիկ շրջանը, մտովի վերապրում է անցյալում տեղի ունեցած ամեն մի զգացում և նոր զգացողություններ է ունենում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

