Կարդացեք նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին
3. Ցանկություն/Вожделение/Se, jie, 2007
ռեժ.՝Էնգ Լի
դերերում՝Թոնի Լյուն Չու Վայ, Թան Վեյ ևն
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Շանհայում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին : Պարոն Յին խենթի պես սիրահարվում է իր կնոջ ընկերուհուն: Առաջին հայացքից անմեղ և միամիտ թվացող այս աղջիկն իրականում այդպիսին չէ: Կիրքն ամբողջությամբ կուրացրել է Յիին:
Ի՞նչ է սպասվում հերոսներին…
2007 թ. ֆիլմն արժանացավ «Ոսկե առյուծի»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
4. Քնած գեղեցկուհին/Спящая красавица/Sleeping Beauty, 2011
ռեժ.՝Ջուլիա Լի
դերերում՝Էմիլի Բրաունինգ, Ռեյչել Բլեյք, Իվեն Լեսլի ևն
Ուսանողուհի Լյուսին աշխատանքի կարիք ունի:Պատահաբար շաբաթաթերթերում Լյուսին կարդում է, որ ակումբներից մեկն աշխատողի կարիք ունի և որոշում է դիմել: Գիշերները Լյուսիին փակում են գաղտնի մի սենյակում և մեծ չափաբաժիններով թմրանյութեր ներարկում, իսկ ակումբի հաճախորդներն անում են աղջկա հետ այն, ինչ կամենան: Շուտով Լյուսին հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ …
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Կարդացեք նաև՝ Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 2
5. Սեմինարներ/Суррогат/The Sessions, 2012
ռեժ.՝Բեն Լուին
դերերում՝Ջոն Հոուքս, Հելեն Հանթ ևն
Գլխավոր հերոսը Մարկն է, որը անբուժելի հիվանդ է: Մարկն իր ողջ կյանքի ընթացքում բավարարվել է կանանց հետ հասարակ շփումով, սակայն այժմ նա 38 տարեկան է և պարզ գիտակցում է, որ եկել է սեքսով զբաղվելու ժամանակը: Ընկերները օգնության ձեռք են մեկնում Մարկին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

