Logo

Ես Անահիտ Հարությունյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 18.01.2018ՄՇԱԿՈՒՅԹ
26857302 1655699101191153 858592035 n - Ես Անահիտ Հարությունյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… չէի պատկերացնում, որ կյանքն այսպիսին է:

Գեղեցիկն ինձ համար… այն զգացումն է, երբ իմ սիրո դիմաց ես կրկնակի սիրվում եմ:

Լրագրությունն այսօր… կարևոր առաքելություն է

Եթե լրագրող չդառնայի, ապա… այնուամենայնիվ միշտ կերազեի լրագրող լինելու մասին:

Հայաստանում հնարավոր է… ամեն բան, պարզապես պետք է դուրս գալ  սահմանափակումներից:

Կնոջ արտաքինը… մայրիկիս կերպարն է:

Գուցե չհավատաք, բայց… եթերային կերպարս առնչություն չունի իրական կերպարիս հետ:

Կուզեի ինձ էլ չհարցնեն… այն մասին, ինչն իրենց չի վերաբերում և ի սկզբանե չի վերաբերել:

Գեղեցիկ լինելը… դեռ ոչինչ չի նշանակում, եթե չունես ներքին և արտաքին գրավչություն:

Սիրելը ամենադժվար բանն է… ոչ համաձայն չեմ, սիրելը դժվար չէ, դժվարը՝ սխալ մարդու սիրելն է:

Հարցազրույց վարելիս ես միշտ աշխատում եմ… չանցնել էթիկայի սահմաններն ու չձանձրացնել:

Երբ ինձ քննադատում են, ես… այնուամենայնիվ չեմ փոխվում:

Երևանը… իմ քաղաքն է, քաղաք որը չեմ ցանկանա երբեք լքել:

Եվ այնուամենայնիվ… ես ծնվել եմ սիրելու առաքելությամբ:

Ինձ համար ամենից կարևոր բանը… ընտանիքն է:

Ես երբեք… նման սեր չեմ զգացել:

Ամենաշատը ջղայնանում եմ, երբ… վստահ լինելով իմ ճշմարտացիության վրա` ինձ փորձում են հակառակն ապացուցել:

Օրվա ամենասիրելի պահը… ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելն է. դա  ինձ համար և՛ լավագույն ժամանցն է, և՛ հանգիստը:

Անկեղծությունը… խելացի անկեղծությունը լավագույն քաղաքականությունն է:

Կնոջ մեջ արհեստականությունը… վերացնում է անհատականությունը

Ինձ ինքս իմ մեջ ամենաշատը դուր է գալիս… որ երբեք չեմ իջեցնում իմ «ստանդարտները», որպեսզի հարմարեցնեմ դրանք նրանց հետ, ովքեր հրաժարվում են իրենցը բարձրացնելուց:

Ինձ բնորոշող բառերն են… նպատակասլացություն, ճարպկություն և լավատեսություն:

Ամուսինս… ոչ միայն իմ շարունակությունն է, այլ նաև իմ շարժիչ ուժն է, և սրանով ամեն բան ասված է:

Ես Անահիտ Հարությունյանն եմ, ես… երջանիկ եմ, նույնիսկ, եթե դա ոմանց դուր չի գալիս:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը այստեղ:


fastnews-ads-banner