Երբ ես 18 տարեկան էի… հաղթեցի The Voice նախագիծը:
Ես երգում եմ, որովհետև… Աստված ինձ այդպիսի շնորհ է պարգևել:
Ինձ մյուսներից առանձնացնում-ուրիշ է դարձնում իմ… էությունը:
Ինձ համար ամենահզոր ձայն ունեցող երգչուհին է… Ջենիֆեր Հադսոնը:
Որակյալ երաժշտությունը… պակասում է Հայաստանում:
Եթե չերգեի… ապա կլինեի բիզնես լեդի: :)
Ես ուզում եմ ապրել… օվկիանոսի մոտ:
Ես հավատում եմ… իմ ներքին ձայնին:
Սերը նման է… խելագարության:
Ես չեմ սիրում… դավաճանություն:
Միջազգային մրցույթներին մասնակցելը… մասնագիտական և կյանքի մեծ փորձ է:
Կյանքում լինում են պահեր, երբ… կամքիդ հակառակ քայլեր ես անում:
Եթե անգամ… գիտակցում ես, որ դա սխալ է:
Ես կուզեի՝ իմ մասին բոլորն իմանան… որ գյումրեցի եմ և շատ հպարտ եմ դրանով:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են… «ընկեր ունե՞ս»:
Բայց այնուամենայնիվ… պետք է պատասխանել այդ հարցին: :)
Հազիվ եմ կարողանում զսպել արցունքներս, երբ… զայրացած եմ:
Հայկական ժամանակակից երաժշտական աշխարհը… շատ խայտաբղետ է, երբեմն էլ՝ տարօրինակ:
Իմ ամենասիրելի գիրքը… Ալեքսանդր Դյումայի «Կամելիազարդ տիկինն» է:
Լավ ձայնը դեռ բավարար չէ… երգչուհի և արտիստ լինելու համար:
Գուցե ոչ ոք չգիտի, բայց… իմ նախնիներից եկած «Մնջոյան» ազգանունը միակն է աշխարհում:
Ինձ բնորոշող 3 բառերն են… անկեղծ, նվիրվող, մի քիչ էլ խելառ:
Հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… երգչուհի լինելը:
Օրվա ամենահաճելի պահը… երբ մնում եմ ինքս ինձ հետ:
Մարդուն հնարավոր է երջանկացնել… անգամ մի փոքր ուշադրությամբ:
Կնոջ գեղեցկությունը… հմայքի մեջ է:
Իմ գույնը… կախված է իմ հոգեվիճակից:
Մեկ-մեկ սիրում եմ մենակ մնալ, որ… մտածեմ արածներիս ու անելիքներիս մասին:
Ինձ ամենաշատը ոգեշնչում է… բնության գեղեցկությունը:
Ես ֆիլմեր դիտում եմ, որ… լինեմ իրազեկ, և բացի դա, սիրում եմ լավ ֆիլմեր:
Երևանը… Հայաստանի սիրտն է, Գյումրին՝ համն ու հոտը:
Ինչ էլ լինի… կապրենք դարեդար:
Ես Մաշա Մնջոյանն եմ, ես… հայ եմ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
«Ես եմ» շարքը՝ այստեղ:

