Երբ ես 18 տարեկան էի… Երազում էի մշակութային սրճարան ունենալու մասին:
Գյումրին… իմ տունն է:
Այսօր մեր քաղաքը… քայլում է զարգացման ճանապարհով:
Պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել… ինքազարգացմանը՝ ժամանակին համընթաց քայլելու համար:
Բայց այդուհանդերձ… ժամանակն արագ է ընթանում:
Ես սիրում եմ… ապրել ճիշտ արժեքային համակարգում:
Ջազն այսօր… եթե հայկականը, ապա այն արդեն 80 տարեկան է:
Ջազը և Գյումրին… իմ հեղինակային նախագիծն է:
Հեռուստատեսությունը… նոր հնարավորությունների ու հեռանկարների հարթակ է:
Ես միշտ փորձել եմ… չդավաճանել սկզբունքներիս:
Բայց… այդպես ապրելը բարդ է:
Կան պահեր, երբ… կանգ առնել է պետք՝ իրականությունը սթափ վերագնահատելու համար:
Ես ոգևորվում եմ… ճաշակ ու որակ թելադրող նոր նախաձեռնություններից:
Պետք է միշտ հիշել… որ կյանքում պատահականություններ չկան:
Ասում են՝ գյումրեցիները գլուխգովան են… և դա միանգամայն արդարացված է:
Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը… Գյումրին է:
Երևանը… Հիշողությունների քաղաք է:
Մարդիկ երբեմն չեն ընդունում… որ ճակատագիրը կարող է որոշ բաներ որոշել մեր փոխարեն:
Իմ ամենասիրելի Գյումրեցին… որդիս է:
Այսօր Գյումրիի ամենամեծ խնդիրը… արտագաղթն է:
Պետք չէ հուսահատվել… որովհետեւ բոլոր փակված դռների փոխարեն բացվում են նորերը:
Լավ երաժշտությունը օգնում է… ծնունդ տալ նոր ու հետաքրիր գաղափարների:
Իսկ լավ գրքերը… դառնում են ուղեկից ողջ կյանքի համար:
Ես երբեք… չեմ ասում երբեք:
Գուցե չհավատաք, բայց… իմ ամենասիրելի կերակուրը ձվածեղն է:
Եվ այնուամենայնիվ… կյանքը հրաշալի է:
Ես Մկրտիչ Մանուկյանն եմ, ես… չեմ արտագաղթելու:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
«Ես եմ» շարքը՝ այստեղ:

