Logo

«Ես նրան ուղղակի հետաքրքրեցի». Ադելի փեսացուն պատմել է իրենց հարաբերությունների մասին

17:04 / 12.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

45-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլը հազվադեպ է մեկնաբանում իր և 38-ամյա երգչուհի Ադելի հարաբերությունները։ Վերջերս նա պատմել է, թե ինչպես են մտերմացել։

Փոլի խոսքով՝ նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով.

«Ես նրան որոշ ժամանակ ճանաչում էի։ Մենք ընդհանուր ընկերներ ունենք, ապրում ենք նույն շրջանում, շփվում ենք։ Հաճախ էինք հանդիպում, ծիծաղում ու կատակում։ Ամեն ինչ շատ ջերմ էր, իսկապես շատ ջերմ»,– ասել է նա։

Սպորտային գործակալը չի փորձել հատուկ կերպով գրավել Ադելի ուշադրությունը, քանի որ գիտակցում էր նրա հանրաճանաչության աստիճանը։ Բացի այդ, նա շփվել է բազմաթիվ աստղերի հետ և տեսել, թե ինչպես են նրանք երբեմն հոգնում հակառակ սեռի չափազանց մեծ ուշադրությունից։ Հնարավոր է՝ հենց այս նրբանկատությունն էլ գրավել է երգչուհուն, որը, ի վերջո, կատարել է առաջին քայլը.

«Ամեն ինչ զարգացավ շատ բնականորեն։ Մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում էինք, շփվում և աստիճանաբար ավելի մտերիմ ընկերներ դառնում։ Մեր հարաբերությունները մնացին ջերմ, մինչև ես չդարձա նրա հետաքրքրության առարկան»,– խոստովանել է Փոլը։

Klutch Sports Group մարզական գործակալության հիմնադիրը նաև նշել է, որ իր և Ադելի երաժշտական նախասիրությունները զգալիորեն տարբերվում են։ Այնուամենայնիվ, նա լսում է սիրելիի երգերը և նույնիսկ անգիր գիտի դրանցից մի քանիսը։

Ադելն ու Ռիչ Փոլը միասին են արդեն հինգ տարի։

fastnews-ads-banner