Logo

Ես Սարգիս Բազինյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 12.02.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Բազինյան - Ես Սարգիս Բազինյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… ինձ հետ դեպք տեղի ունեցավ, որը փոխեց աշխարհայացքս։

Տղամարդու ուժը… արարելու և մոտիվացնելու, իր խոսքն ու խոստումը պահելու կարողության մեջ է։

Կնոջ ուժը… դրսևորվում է նրա կայուն արժեհամակարգով, նոր սերնդին կրթելու հնարավորությամբ և համբերություն ունենալու կարողությամբ։ Եվ, անշուշտ, հոգևոր մաքրության մեջ։

Ինքնապաշտպանությունը… ու կռվելը հակառակ բևեռներ են։

Բայց ամեն դեպքում մի օր պետք է սկսել։

Իմ կարծիքով շատ կարևոր է… երբեմն երազել։

Մարդիկ կան, որոնք… սթափ չեն գնահատում իրենց հնարավորությունները։

Ամենաշատը ես ափսոսում եմ… ոչ թե արածիս, այլ չարածիս համար։

Մենք բոլորս կարիք ունենք… գնահատված լինելու։

Սակայն պետք չէ մոռանալ… կերակրել շանը (կատվին) տանից դուրս գալիս: 😊

«Ես չեմ կարողանում լեզու գտնել»… արտահայտությունն ինձ համար չէ։

Ինձ միշտ ասում են, որ ես… պետք է գտնեմ ժամանակ՝ ոչինչ չանելու համար: 😊

Կանայք այսօր… ու կանայք վաղը, դրանք լրիվ տարբեր կանայք են: ))

Մի 10 տարի հետո ես… կուզեի չզղջալ, ինչպես չեմ զղջում հիմա։

Դժվար իրավիճակները նրա համար են, որ… մարդ ձեռք բերի ունակություն այդուհետ դրանք շրջանցելու համար։

Լավ խոսելն օգնում է… հասկացված լինել։

Իսկ լսելը…՝ լինել ընդունված։

Մարդկանց հաճախ թվում է, թե… իրենց հետ երբեք անհաղթահարելի վտանգավոր իրավիճակ տեղի չի ունենա։

Ֆիզիկական ուժը… առանց հմտության և խելքի, վերածվում է բանվորական ուժի կամ քրեորեն պատժելի արարքի։

Ինչ-որ մեկով հիանալու փոխարեն… ինքներդ ջանացեք հիացնել։

Հաջողության ետևից վազելը… չնախատեսված կալորիաներն է մաշեցնում:

Երբ կանայք չափից շատ են իմ մասին հոգ տանում, ես… հիշեցնում եմ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Իմ ամենասիրելի ֆիլմը… ես դեռ չեմ դիտել ժամանակի սղության պատճառով։

Ինձ բնորոշող բառերն են… #մարդ, #հոմոսափիենս: ))

Փոքր տարիքում… է պետք ձևավորել ապագա տղամարդուն։

Ես երբեք չեմ հասկանա… մոտիվացիա չունեցող մարդկանց։

Գուցե… մի գուցե և ոչ. իմանալու համար փորձել է պետք։

Ես հիմա արդեն… քաղում եմ տարիներ շարունակ ծնողներիս կողմից ինձ կրթել-զարգացնելուն միտված ջանքերի արդյունքը։

Պետք չէ վախենալ… չստացվելուց, պետք է վախենալ չփորձելուց։

Իսկ, եթե… շաղկապներն ուժեղ մարդկանց լեքսիկոնում գրեթե չեն հանդիպում։

Հավատացեք… ու պատկերացրեք։

Ես Սարգիս Բազինյանն եմ, ես… անվտանգության էքսպերտ եմ։

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ:


fastnews-ads-banner