Logo

«Ես ունեմ կին, որին սիրում եմ». Գրիգորի Լեպսը պատմել է, նոր սիրեցյալի մասին

16:41 / 13.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

63-ամյա երգիչ Գրիգորի Լեպսը հայտարարել է նոր ընտանիք կազմելու իր պատրաստակամության մասին։

Էմին Ագալարովի հետ հարցազրույցում նա քննարկել է իր անձնական կյանքի փոփոխությունները` խոստովանելով, որ Ավրորա Կիբայից բաժանվելուց հետո նոր ընկերուհի է գտել, բայց դեռ վստահ չէ` որքան լուրջ են այդ հարաբերությունները.

«Իմ կյանքում կա մի կին, որին սիրում եմ, պարզապես նրա հետ չեմ ապրում։ Նա հրաշալի, շատ լավ և բարի կին է։ Ցանկացած տղամարդու համար կարևոր է ունենալ ինչ-որ մեկին, ով կաջակցի իրեն»,- ասել է Լեպսը:

Երգիչը նշել է, որ դեռ պատրաստ չէ հստակ սահմանել իր ներկայիս կարգավիճակը: Չնայած դրան, արտիստը չի թաքցնում իր երազանքները՝ նորից ընտանիք կազմելու և նորից հայր դառնալու մասին։ Նա ասել է, որ կցանկանար ունենալ «ևս մի քանի» երեխա։

Երաժիշտը 2021 թվականին 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է բալետի պարուհի Աննա Շապլիկովայից։ Զույգն ունի երեք երեխա։ Գրիգորի Լեպսը Աննայից բաժանումը համարում է իր կյանքի ամենամեծ սխալը։ Նա վստահ է, որ անհնար է վերականգնել իր և Շապլիկովայի հարաբերությունները, սակայն ափսոսում է, որ չի փորձել ամեն գնով փրկել ամուսնությունը։

Լեպսը վերջին երկու տարիների ընթացքում հարաբերությունների մեջ էր իրենից 44 տարով փոքր Ավրորա Կիբայի հետ։ Զույգը պատրաստվում էր իրենց մասշտաբային հարսանիքին, բայց նրանց բաժանման մասին հայտարարվեց այս տարվա սկզբին։

fastnews-ads-banner