Անի Մինասյանը գրում է.
««Հարգելի՛ պադվալակիցներ»,- Իզաբելն ասում է արդեն չգիտեմ որերորդ անգամ ու չի թողնում, որ աջձախ անենք:
Էստեղ իրար դիմում ենք հարգելի պադվալակիցներով, որովհետև մեր՝ իրարից տարբեր ու հեռու կյանքերը, էս նեղ պադվալի չափով միանում են:
Հենց ձայները լսվում են, սովորաբար սկսում ենք բարձր երգել: Սովորական մարդկանց, սովորական բնազդ. չես ուզում երբեք մահվանը հանդիպել:
Կանք:
Ու լավ ենք:
Հիմա խոսում ենք՝ պատմությունից, սեղանին՝ գարեջուր»:

