Օրերս համացանցում են հայտնվել «Ավազաբլուր» կամ «Դյուն» («Dune») ֆիլմից կադրեր՝ ստացված արհեստական բանականության միջոցով: Հեղինակն իտալացի Ջորջիո Անսելմին է, որը փորձել է ներկայացնել, թե ինչպիսի տեսք կունենար ֆիլմը, եթե այն նկարահանած լիներ Սերգեյ Փարաջանովը:
Ռեժիսոր Դենի Վիլնյովի ֆանտաստիկ ժանրի ֆիլմը՝ «Ավազաբլուրը», Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորումն է։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականին:
Ֆիլմի սյուժեն պատմում է Փոլ Աթրեյդեսի կյանքի մասին, որը պետք է համախմբի ֆրեմեններին ու հաղթի Արաքիս մոլորակի համար մղվող պայքարում։