Logo

Եթե մաքրվում ենք, եկեք մինչև վերջ մաքրվենք… [Միքայել Ոսկանյան]

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
միքայել - Եթե մաքրվում ենք, եկեք մինչև վերջ մաքրվենք... [Միքայել Ոսկանյան]

Մեր ռազմահայրենասիրական երգերի մշակումների մեծ մասը, մեղմ ասած, փնթի ու տարրական մշակութային հիգիենայի կանոններից դուրս են։ Ավելի շատ թուրքական արաբեսքի նմուշներ են։ Էլ չեմ ասում նոր գրված «ռազմահայրենասիրականների» մասին. տղե’ք էս ի՞նչ եք անում, պետք չի միավոր շահելու համար անբովանդակ, ինքնանպատակ, ոչինչ չասող երգեր գրեք ու երգեք, հո դուք բորենի չե՞ք… Բալետի հագուստով յարխուշտա պարել պետք չէ…

Էդ թրքաքրդավարի պկույի նվագով Մուշ, Սասուն հետ չեք բերելու, ոչ էլ «Արցախն է ձեզ կանչում»՝ օգնության հասնել տենց պետք չի… Դուք անգամ քարտեզի վրա չգիտեք «Արծիվների բույնն ես, չքնաղ Գետաշեն»-ը որտեղ ա…
Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են, էն, ինչ լսում եք, հայրենասիրության ու ոգու հետ կապ չունի:
Եթե մաքրվում ենք, եկեք մինչև վերջ մաքրվենք…
Հայաստանի «երաժիշտների» մեջ մի ստվար հատված մեռնում ա մի ժանրի համար, որ «բաքու» ա կոչվում, (ադրբեջանական արդի երաժշտությունն ա՝ իր «վառ» կատարողներով), նույնիսկ Կոնսերվատորիայի դասաժամերին էին դասախոսի հետ միասին պլշած աչքերով ըմբոշխնում, «այ՜ջան, ա՜յ ջան» էին զկրտում, ու երկար տարիներ իմ հետ լեզվակռիվ էին տալիս, թէ էս երաժշտությունը անմահական ա, ճիշտը «բաքուն» ա, լիքը սովորելու բան կա… ու հիմա էտ երևույթները կամ մշակույՏի ներկայացուցիչները «ռազմահայրենասիրական» երգեր են գրում ու գործիքավորում՝ բաքվոտ ու թրքոտ(բառի երկու իմաստով)։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ նաև մշակույթով


fastnews-ads-banner