«Ethno Colors»-ի «Քիսմեթը» վերադարձավ YouTube։ «Հետ եկավ Կսմեթը։ Շնորհակալ եմ բոլորին ապրումակցելու, սպասելու, աջակցելու ու, առհասարակ, ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր ուղղակի ցույց տվեցին իրենց մարդկային որակները», - գրել է խմբի մենակատար Սուսաննա Նաջարյանը։