Logo

Եվա Մենդեսն ակնարկել է Ռայան Գոսլինգի հետ ամուսնության մասին

15:00 / 16.11.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռայան Գոսլինգն ու Եվա Մենդեսը չեն սիրում հրապարակայնացնել իրենց հարաբերությունները: Զույգին կարմիր գորգին հազվադեպ կարելի է տեսնել միասին, նրանք նույնիսկ համատեղ լուսանկարներ չեն հրապարակում սոցիալական ցանցերում։

«Իմ ամուսինն ու երեխաներն իմ անձնական կյանքն են: Սա կարևոր է ինձ համար, ուստի շնորհակալություն ըմբռնման համար»,- մի անգամ ասել է Մենդեսը՝ մեկնաբանելով իր էջում ընտանեկան լուսանկարների բացակայությունը:

Ռայան Գոսլինգ-1

Զույգի գաղտնի հարսանիքի մասին հայտնի էր դարձել 2016թ.-ին, բայց ամեն ինչ այնքան գաղտնի էր, որ մինչև վերջ պարզ չէր՝ արդյոք դա իրակա՞ն էր։ Մենդեսը նախօրեին հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որը բաժանորդների մոտ առաջացրել է բազմաթիվ հարցեր։ Հոլիվուդյան աստղը դաջվածքով լուսանկար է տեղադրել, որի վրա «de gosling» մակագրությունն է եղել։ Իսպաներենում de-ն նշանակում է կրկնակի ազգանուն։

Ռայան Գոսլինգ-2

Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը ծանոթացել են 2011 թվականին. նրանք միասին նկարահանվել են «A Drunk Christmas Story» ֆիլմում և մասնակցել «The Place Beyond the Pines» ֆիլմի քասթինգին: Նրանք գրեթե անմիջապես սկսել են միասին ապրել: Զույգն ունի երկու դուստր՝ Էսմերալդան և Ամադան։

fastnews-ads-banner