Սանտա Մոնիկայում կայացել է 40-րդ «Film Independent Spirit Award»-ը։ Վաչե Թովմաասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորան» հաղթել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում։ Բացի այս մրցանակից, ֆիլմը հաղթել է ևս 2 անվանակարգում։ «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Շոն Բեյքերը, իսկ «Լավագույն գլխավոր դերակատար»՝ Մայքի Մեդիսոնը: Ինչպես «BAFTA»-ում, այնպես էլ այստեղ Մեդիսոնը շրջանցել է անվանակարգի ֆավորիտ Դեմի Մուրին։
«Անկախ կինոարտադրությունը հիմա շատ ավելի վատ վիճակում է, քան երբևէ։ Նախկինում «DVD» սկավառակների վաճառքը եկամտի աղբյուր էր ֆիլմ նկարահանողի համար, բայց հիմա մեծ շահույթ ունենալու միակ ճանապարհը տոմսարկղ ունենալն է, որի եկամուտը զգալիորեն կգերազանցի ֆիլմի բյուջեն։ Ստեղծագործական և դերասանական կազմը պետք է ավելի շատ գումար ստանա, այլապես անկախ ֆիլմերը կդառնան այցեքարտի ֆիլմեր։ Դա այն չէ, ինչի համար ես այստեղ եմ», - մրցանակը ստանալիս հայտարարեց Շոն Բեյքերը: