Logo

Ֆիլմերի հակահերոսներին արգելված է կադրում iPhone օգտագործել

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 02.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
6 4 1 - Ֆիլմերի հակահերոսներին արգելված է կադրում iPhone օգտագործել

Նրբանկատ կինոսերները վաղուց նկատել են՝ ֆիլմերում և սերիալներում iPhone-ից օգտվում են միայն դրական կամ այսպես ասած՝ չեզոք հերոսները: Այժմ կարող ենք վստահաբար փաստել՝ հակահերոսները իրավունք չունեն կադրում iPhone օգտագործել:

Ավելի մանրամասն՝ ստորև:

Կադր «Knives Out» ֆիլմից

«Knives Out» ֆիլմի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը «Vanity Fair» ամսագրին տված իր հարցազրույցում բացահայտել է «սարսափելի ճշմարտությունը»: Թեև տեսանյութը ռեժիսորի վերջին դետեկտիվ ֆիլմի կարևոր տեսարաններից մեկի մասին էր, սակայն ինչ-որ պահից խոսք գնաց հերոսուհու ձեռքի սմարթֆոնի մասին, ապա խոսակցության թեման կտրուկ շեղվեց:

Ռայանի խոսքերով, այս գաղտնիքը բացահայտելու համար բոլոր այն ռեժիսորներն ու սցենարիստները պատրաստ են սպանել իրեն: Եվ այդքանով հանդերձ Ռայան Ջոնսոնը բացում է գաղտնիքը․․․

Պարզվում է՝ «Apple»-ը  թույլ է տալիս ֆիլմերում «iPhone» նկարել, սակայն մի փոքրիկ վարապահումով. «մաքրամաքուր iPhone»-ը չարագործ հակահերոսների համար չէ:

7gnS45L88t8N edgar po 3 - Ֆիլմերի հակահերոսներին արգելված է կադրում iPhone օգտագործել

Ստացվում է՝ եթե ֆիլմում մենք տեսնում ենք, որ որևէ մեկը «iPhone» է օգտագործում, ապա կարող ենք միանշանակ վստահ լինել, որ ֆիլմում նա լավ տղա է կամ լավ աղջիկ: Թեև, հանուն արդարության պիտի նշենք որ, տեսանյութի մեկնաբանություններում մի շարք օգտատերեր հակառակ օրինակներն են ներկայացրել:

Իսկ դուք կարո՞ղ եք կադրեր ուղարկել մեզ, որտեղ կինոյի վատ տղաների ու աղջիկների ձեռքերում iPhone է։

 

 


fastnews-ads-banner