Դերասանուհի Ֆլորենս Պյուն պատմել է, որ Դենիս Վիլնյովի «Դյունա 2»-ի նկարահանումները թույլ են տվել աշխատել Հոլիվուդի երիտասարդ դերասանների հետ, գրում է Comic Book-ը։
«Սա եզակի հնարավորություն է ինձ համար աշխատել «երտասարդ Հոլիվուդի»-ի հետ: Հրաշալի մարդիկ են, ցանկացած պահի կարող եմ նրանց հետ հեռախոսով կապ հաստատել։ Ուրախ եմ տեսնել, որ Հոլիվուդը ճիշտ ուղղությամբ է շարժվում, դա հիանալի զգացողություն է», - ասել է Պյուն:
Դերասանուհին պարզաբանել է, որ մինչ այդ աշխատել է հիմնականում փորձառու դերասանների հետ, ովքեր իրեն շատ բան են սովորեցրել։ «Dune 2»-ի նկարահանման հրապարակում նրան հաջողվել է ընկերանալ բազմաթիվ երիտասարդ գործընկերների հետ։ «Դյունա» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ին։


