Logo

«Ֆորսաժ 10»-ի ռեժիսորն ակնարկել է հանգուցյալ Փոլ Ուոքերի «մասնակցությամբ» տեսարանների մասին

18:13 / 25.04.2023Ռեժիսորներ
null

«Ֆորսաժ 10» մարտաֆիլմի ռեժիսոր Լուի Լետերիեն Total Film-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ մարտաֆիլմում կան տեսարաններ Բրայան Օ'Քոնորի կերպարի մասնակցությամբ։

Օ'Քոնորին մարմնավորել է Փոլ Ուոքերը, որը մահացել է ավտովթարից 2013թ.։

«Բրայանը դեռ ողջ է «Ֆորսաժ»-ի աշխարհում։ «Ֆորսաժ 10»-ի գործողությունները տեղի են ունենում երկու ժամանակային գծում՝ անցյալ և ներկա: Դուք Բրայանին կտեսնեք անցյալում, բայց չեք տեսնի նրան ներկայում։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն այս որոշման հետ»,- ասել է Լետերիեն։

Ռեժիսորը կարծում է, որ Օ'Քոնորը պետք է նորից հայտնվի ֆրանշիզում։ Ըստ նրա՝ հանգուցյալ Ուոքերի ընտանիքը միշտ եղել է ֆիլմաշարի կարևոր մասը։ «Բրայանը պետք է վերադառնա ֆիլմաշար նույնքան կատարյալ, որքան հեռացել է դրանից», - ասել է նա:

Ավելի վաղ Universal ընկերությունը հրապարակել էր «Ֆորսաժ 10»-ի երկրորդ թրեյլերը: Ֆիլմաշարի նոր մասում Ջեյսոն Մոմոայի կերպարը՝ Դանթեն, խոստացել է «քանդել» Դոմինիկ Տորետտոյի (Վին Դիզել) ընտանիքը։

fastnews-ads-banner