Logo

Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնը որդուն հոշոտելիս»

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 09.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
новый коллаж - Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնը որդուն հոշոտելիս»

1785-1820 թվականների իսպանական նկարչության ամենաառաջավոր նկարիչներից մեկը՝ Ֆրանցիսկո Գոյան, 1819-23 թվականներին զբաղված էր իր ամենահայտնի նկարներից մեկը նկարելով: «Սատուրնը որդուն հոշոտելիս»… այսպես է վերնագրված իսպանական բարոկկո ոճի այս նկարչի կյանք տված հայտնի գործը:

Նկարը համարվում է Գոյայի ամենասարսափելի, դաժան ու անմոռանալի աշխատանքներից մեկը: Այն պատկանում է նկարչի, այսպես ասած, “Սև նկարներ» շարքին: Այս շարքում ընդգրկված գործերը հեղինակը նկարել է անմիջապես իր՝ “Quinta del Sordo” անունը կրող ագարակատան գաջե պատերին:

Սկզբում նա պատերը ավելի դրական ու ոգևորող նկարներով է պատել, բայց ժամանակի ընթացքում վերափոխել է դրանք՝ նկարելով ավելի ահարկու ու դաժան պատկերներ, որոնք անկասկած արտացոլում են իր աճող դեպրեսիան ու շիզոֆրենիան, ինչպես նաև վախն իր սեփական մահից: Գոյան երբևէ չի խոսել կամ գրել «Սև նկարներ» շարքի մասին, ոչ էլ անվանում է տվել այդտեղ ընդգրկված նկարներին: Դրանց անվանումներ են տվել այլ մարդիկ՝ նկարչի մահվանից տարիներ անց: Ավելին, այդ պատկերները 50 տարուց ավելի մնացել են պատի վրա, ու միայն 1874թ.-ին են «վերածվել» կտավների:

«Սատուրնը որդուն հոշոտելիս» նկարը պատմական գործ է, որը ներկայացնում է Հռոմեական աստված Սատուրնին, որը, տարվելով այն մարգարեությամբ, թե իր տղաներից մեկն իրեն գահընկեց է անելու, ուտում է իր նորածին տղաներին: 6 տղաների մայրը կարողանում է թաքցնել փոքր տղային՝ Յուպիտերին, որը հետո իսկապես գահընկեց է անում հորը:

Փիթեր Փոլ Ռուբենսի 1636թ.-ին ստեղծած «Սատուրնը որդուն հոշոտելիս» նկարից ենթադրաբար ոգեշնչված Գոյան, այս պատկերը նկարել է այնպիսի գույներով ու կենդանությամբ, որ այն դարձել է սարսափելիորեն յուրահատուկ մի գործ:

saturn devouring his child peter paul rubens - Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնը որդուն հոշոտելիս»
Փիթեր Փոլ Ռուբենս, «Սատուրնը որդուն հոշոտելիս». 1636

Իրականում, Սատուրն այստեղ մեկնաբանվում է որպես մի կատաղի խելագար, որը մթության մեջ չի կարողանում կառավարել իր մահացու արարքները: Սատուրնի ամբողջական մերկությունը, չսափրված մորուքն ու երկար մազերը, չռած աչքերն ու ագրեսիվ շարժումները  հիստերիկ խելագարություն են բնութագրում:

Իհարկե կան բաներ, որոնք այս արվեստի գործում դեռ պարզ չեն: Օրինակ մարդու կառուցվածքը, որին հոշոտում է Սատուրնը, նման չէ տղայի ու ոչ էլ երեխայի կառուցվածքի: Այստեղից կասկած է առաջանում, որ նկարիչը, հնարավոր է, պատկերել է Սատուրնին իր աղջիկներից մեկին ուտելիս: Եթե այս վարկածը ճիշտ է, ապա ի՞նչ է սա նշանակում: Հնարավո՞ր  է արդյոք, որ Սատուրնը ինչ-որ մեկին է խորհրդանշում:

Շատերը հավատացած են, որ Սատուրնը նկարում խորհրդանշում է իսպանական կառավարությանը, որը հոշոտում է իր սեփական բնակիչներին, մի մասն էլ կարծում է, որ այն ֆրանսիական հեղափոխությունն է խորհրդանշում ու նույնիսկ Նապոլեոնին:

Գոյան ինքը ոչ մի հուշում չի թողել ճիշտ պատասխանը գտնելու համար: Նա 1823թ.-ին իր երիտասարդ տնային տնտեսուհու հետ տեղափոխվել է Բորդոն, որտեղ 5 տարի անց մահացել է:

487px Vicente López Portaña   el pintor Francisco de Goya - Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնը որդուն հոշոտելիս»
Ֆրանցիսկո Գոյա

fastnews-ads-banner