Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվանշային վերականգնման աշխատանքներն ավարտին են մոտենում։
Օրերս տեղի ունեցավ վերականգնված տարբերակի նախադիտումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգման աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» ստուդիան:





