Logo

«Ֆուլ Հաուսը» 10-ամյակը կտոնի Լոս Անջելեսում՝ համերգ-ներկայացմամբ

23:52 / 27.01.2025• Լուրեր
null

Արմեն Պետրոսյանը հայտարարել է, որ «Ֆուլ Հաուսի» 10-ամյակի կապակցությամբ սիթքոմի դերասանական կազմը կներկայանա համերգ-ներկայացմամբ։ Այն կկայանա մայիսի 4-ին՝ Լոս Անջելեսում։ Մենչի խոսքով՝ ընտրել են Լոս Անջելեսը, քանի որ այնտեղ է տեղի ունեցել «Ֆուլ Հաուսի» առաջին ներկայացումը: Սիթքոմի ստեղծագործական կազմը խոստացել է մոտ ապագայում ավելի մեծ անակնկալով ներկայանալ նաև Հայաստանում:

«Սիրելիներս մեծ սիրով ուզում եմ կիսվել ձեզ հետ գեղեցիկ ու սպասված նորությամբ: Մայիսի 4-ին կունենանք գեղեցիկ համերգ-ներկայացում Լոս Անջելեսում։ Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ինստագրամում գրել է Քրիստինա Եղոյանը:

«Դա դա դա դաաաամ, «Full house»-ը 10 տարեկան է։ Շուտով կհանդիպենք Լոս Անջելեսում», - գրել է Անի Երանյանը։

«Ասում էինք չէ, որ մի օր էլի կհանդիպենք։ Հանդիպում ենք մայիսի 4-ին՝ Լոս անջելեսում: We are back», - գրել է Գոռ Հակոբյանը։

fastnews-ads-banner