Գագիկ Հարությունյանը, ինչպես և Խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալած շատ այլ լուսանկարիչներ, ինքնուս էր: Հարությունյանն սկսել է լուսանկարել պատանի հասակում` հորից նվեր ստացած ֆոտոխցիկով:
Լուսանկարչական գործունեությունը սկսել է 1960-ականների վերջին՝ դառնալով հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը:
Հարությունյանի հեղինակային լուսանկարներն ու ֆոտոշարքերը պարբերաբար հրապարակվում էին հայաստանյան ամսագրերում` «Հայաստանն այսօր», «Սովետական Հայաստան», «Գարուն» և այլն:
Նրա հեղինակած լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց:
«Գագիկ Հարությունյանի մասին խոսելը և՛ շատ հեշտ է, և՛ շատ բարդ: Այնքան շերտեր ու երեսակներ կան, որ կարող ենք իր արվեստը դիտարկել՝ և՛ վավերագրական լուսանկարչության համատեքստում, և՛ սովետական, և այդ համեմատությունները եվրոպական լուսանկարչության հետ, և ինչու չէ իր հերթին նաև դիտարկելու լուսանկարչությունը որպես պատկեր՝ ինչպես մենք կմոտենանք արվեստի գործին», - Գագիկ Հարությունյանի մասին պատմող տեսանյութում նշում է արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը:
Տեսանյութը՝ ամբողջությամբ․


