Հուլիսի 16-ին կայացավ «Գահերի խաղի» նոր և նախավերջին եթերաշրջանի 1-ին մասի պրեմիերան, որը հնարավոր էր դիտել HBO հեռուստաալիքով կամ HBO պաշտոնական կայքով: Սպասողների և դիտել երազողների թիվն այնքան շատ է աշխարհում, որ HBO գերհզոր կայքը չի դիմացել և «կախել է»: Կայքով սերիալը դիտողների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Ամերիկայում, որտեղ էլ հենց HBO կայքը ամենաշատն է դադարներ տվել:

