Մինիոնները վերադարձել են: Հունիսի 29-ից աշխարհի տասնյակ երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի կինոթատրոններում կարող եք դիտել “Despicable Me” («Գարշելի ես») մուլտֆիլմի 3-րդ մասը: Այս անգամ չարագործ Գրուն հանդիպում է իր երկվորյակ եղբորը՝ Դրուին, հայտնվում զավեշտալի իրավիճակներում, վազում փոքր տարիքում հայտնի եղած ու իր չարագործ կերպարով տարված մի հանցագործի ետևից, և սա դեռ միայն սկիզբն է: Գրուին, իսկ հիմա նաև Դրուին, հնչյունավորում է դերասան Սթիվ Քարելը, գաղտնի գործակալ Լյուսիին՝ Քրիստեն Ուիգը, իսկ չարագործ Բալթազարին՝ Թրեյ Փարքերը:

