Էդվարդ Բերգերի «All Quiet on the Western Front» («Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է») ֆիլմը կլինի «Օսկար 2023»-ին Գերմանիայից ուղարկված ֆիլմը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, ավելի ուշ ֆիլմը կունենա սահմանափակ թողարկում, իսկ հոկտեմբերի 28-ին կհայտնվի Netflix հոսքային ծառայությունում։
Նոր ֆիլմի գլխավոր դերակատարն է Դանիել Բրյուլը։
«All Quiet on the Western Front»-ը Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն հակապատերազմական վեպի գերմանական (և առաջին ոչ անգլերեն լեզվով) էկրանավորումն է, որը հրատարակվել է 1928 թվականին։ Գրքի հոլիվուդյան կինոադապտացիան, որը նկարահանել է Լյուիս Մայլսթոունը 1930 թվականին, արժանացել է երկու «Օսկար»-ի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։