Logo

Գրիգոր Նարեկացու տաղերը գրաբարով և աշխարհաբարով նոր շունչ են ստացել «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:24 / 03.04.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Տաղ. հոգու ճանապարհ-ֆիլմ

Ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» կինոնկարի հիմքում Գրիգոր Նարեկացու տաղերն են, որոնք թատրոնի և կինոյի ականավոր դերասանների շնորհիվ ներկայացվում են նոր ոգով ու շնչով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչված ֆիլմը հանդիսատեսը կարող է դիտել Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 5-6-7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոնկարի սցենարի համահեղինակ և տաղերի մենակատար Վահե Բեգոյանն ասաց՝ հիմնադրամն ավելի վաղ ազգային ձայնադարան է ստեղծել և ձայնագրել է հայ երգարվեստի բացառիկ նմուշներ, այդ թվում՝ Նարեկացու այն տաղերը, որոնք ներառվել են ֆիլմում:

«Հիմնադրամը որոշեց հանրահռչակել տաղերը՝ ստեղծելով այս կինոնկարը, որի մտահղացման հեղինակն Արտակ Ալեքսանյանն է:  Սա բացառիկ աշխատանք է, ծավալուն նախագիծ, որում ընդգրկված են հայ թատրոնի և կինոյի լավագույն դերակատարներից Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը, Ռոզի Ավետիսը: Կինոնկարը կոմերցիոն բնույթ չունի: Բացի Նարեկացու հինգ տաղից, ներառված է երկու միջնադարյան տաղ, որոնց հեղինակները հայտնի չեն, և որոնք գրի է առել Կոմիտասը»,-պատմեց Բեգոյանը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի տարբեր վանքերում: Ընտրել են միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց համարվող Հնեվանքը, Սուրբ Մինաս եկեղեցին, Գեղարդը, Սանահինը և այլն: Տաղերից զատ, այս ֆիլմով մեծացնում են նաև մշակութային հուշարձանների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

fastnews-ads-banner