Logo

Գողություն Կահիրեի թանգարանից. անհետացել է փարավոնի ոսկյա ապարանջանը

17:25 / 18.09.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Եգիպտոսի ազգային թանգարանի վերականգնման լաբորատորիայից անհետացել է 3000 տարվա պատմություն ունեցող ոսկյա ապարանջան: Այս մասին հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները՝ հղում անելով Զբոսաշրջության և հնությունների նախարարությանը:

Ապարանջանը վերագրվում է Եգիպտոսի 21-րդ դինաստիայի փարավոն Ամենեմոպին: 

Գողության մասին հաղորդվել է սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան, սակայն ենթադրվում է, որ գողությունը կատարվել է ավելի վաղ: Նախարարությունը, սակայն, չի նշում, թե վերականգնման լաբորատորիայում երբ է վերջին անգամ արձանագրվել գտածոյի առկայությունը: 

AFP-ի փոխանցմամբ՝ գողության մասին պարզ է դարձել վերջերս կատարված գույքագրման ժամանակ: Երկրում սկսվել է ներքին հետաքննություն, սահմանային անցակետերում մարտական վիճակի են բերվել հնությունների պահպանության ծառայությունները: 

Կահիրեի Թահրիր հրապարակում գտնվող թանգարանում պահպանվում է ավելի քան 170 հազար ցուցանմուշ, որոնց թվում է նաև Ամենեմոտ արքայի ոսկե դիմակը: 

Նշենք, որ նոյեմբերի 1-ին սպասվում էր Եգիպտական մեծ թանգարանի հանդիսավոր բացումը:

fastnews-ads-banner