Logo

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել մարմնի բազմաթիվ սպիները

22:28 / 16.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը գրեթե մշտապես անկեղծ է իր հետևորդների հետ: Նա չի թաքցնում, որ իր երազանքի մարմին ունենալու համար բազմիցս դիմել է վիրահատությունների: 

Հայտնի դիմահարդարն այսօր իր 12 միլիոն հետևորդների համար նկարահանել և հրապարակել է տեսանյութ՝ հետևյալ գրառմամբ. «Ոչ ոք կատարյալ չէ: Չեք կարող պատկերացնել, թե որքան վախեցա նկարահանել և տեղադրել այս տեսանյութը համացանցում»,-գրում է Գոհարը:

Տեսանյութում Գոհարը ցույց է տալիս վիրահատությունների հետևանքով մարմնի տարբեր մասերի բազմաթիվ սպիները:

«Ի վերջո, կանանց համար այնքան կարևոր է աշխարհին ներկայանալ միայն լավագույն կողմից և ճիշտ լուսավորությամբ։ Բայց ես ամբողջ սրտով զգում եմ այս մասին խոսելու  կարևորությունը: Այն մասին, որ իդեալական մարդիկ չկան, և յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որը  հմտորեն թաքցնում է շպարի, կեղծ մազերի կամ հագուստի տակ։ Իրականում, համացանցը շատ վնասակար է ազդում մարդկանց և, հատկապես, կանանց ինքնագնահատականի վրա։ Համացանցում ամեն օր մենք տեսնում ենք հարյուրավոր կատարյալ լուսանկարներ և տեսանյութեր, և մեզ զգում ենք թերի, ո՛չ գեղեցիկ, ո՛չ արժանի: Քչերն են համարձակվում լինել այնքան խիզախ, որ ցույց տան իրականությունը: Շատ եմ վախենում եմ, որ այս տեսանյութից հետո ատելությունն այնքան շատ կլինի, որ կհայտնվեմ երկարատև դեպրեսիայի մեջ: Բայց, եթե գոնե մի քանի կին տեսնի այս իրական տեսանյութը և հասկանա, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ապա զուր չէր, որ արեցի այս»:

fastnews-ads-banner