Իրանի ամենահայտնի և սիրված երգչուհի և դերասանուհի Գուգուշը Հայաստան է գալիս՝ համերգով, օգոստոսի 31-ին: Այդ մասին հայտնել է ինքը՝ երգչուհին իր Instagramm-յան էջում: Վերջապես՝ գրում է երգչուհին: Գուգուշն արդեն 17 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում և սա նրա առաջին այցն է նախկին ԽՍՀՄ տարածք այսքան տարիներ անց: Ի դեպ, սեպտեմբերի 3-ին էլ նա համերգ է ունենալու Թիֆլիսում:
Երգչուհու instagramm-յան գրառումը և հայաստանյան համերգը մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանում: Բանն այն է, որ 2011 թ. ադրբեջանցիները նրան հրավիրել էին Բաքու, բայց Գուգուշը հայտարարել էր՝ առանց իր հայ ընկերոջ չի մեկնի Ադրբեջան: Բաքվից իհարկե մերժել էին կատարել երգչուհու պահանջը, և համերգը չէր կայացել:
Դե պատկերացրեք ադրբեջանցիների զայրույթի, նախանձի և խանդի աստիճանը:
Ինչևէ, մեզ համար նրա համերգը կարևոր իրադարձություն է, քանի որ Գուգուշը բավական հայտնի երգչուհի է ԱՄՆ-ում:

