Logo

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը կիրականացնի «Հայ երգը» նախագիծը

10:48 / 11.04.2025• ՄՇԱԿՈՒՅԹ
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը» նախագիծը։

Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ համերգով հանդես եկավ ժողովրդական երգիչ Արտավազդ Մելքոնյանը։

Համերգի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։

fastnews-ads-banner