Logo

«Հաջորդ անգամ, երբ «բոդի» հագնեմ, չբարկանաք և չքննադատեք»․ Իվետա Մուկուչյան

23:44 / 04.08.2025Լուրեր
null

Օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը՝ «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում: Մինչև համերգը Իվետա Մուկուչյանը տեղեկացրեց, որ եզակի բացման շոու էր նախապատրաստել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, սակայն հայ երգչուհու ելույթը վերջին պահին չեղարկել են։ «Հայ երգչուհին շատ մոտ է Ջեյ Լոյին․ դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք», - նամակով պարզաբանել է Լոպեսի թիմը:
Համացանցը սկսեց ակտիվ քննարկել կատարվածը։ Ինստագրամի սթորի բաժնում իրավիճակին արձագանքեց նաև Իվետան։ «Երեկվանից մեծ աղմուկ է բարձրացել Հայաստանում։ Ջենիֆեր Լոպեսը եկավ և խառնեց ամեն ինչ։ Նրան բեմում տեսել եմ 2 անգամ։ Ինչպես 8 տարի առաջ, այնպես էլ հիմա արտակարգ ելույթ ունեցավ։ Չմոռանանք, որ Լոպեսը 57 տարեկան է։ Բացարձակ չեմ նեղվում, որ բացմանը ելույթ չունեցա։ Ինձ անընդհատ տարբեր հղումներ են ուղարկում, կարդում եմ մեկնաբանություններ, որտեղ գրված է՝ «Իվետան մերն է»։ Դա ինձ շատ է դուր գալիս։ Այնքան զգացված եմ։ Դա արտացոլում է իմ և ժողովրդի տարիների հարաբերությունները։ Փողոցում քայլելիս այնքան եք մոտենում։ Յուրաքանչյուրիդ հետ խոսելուց հետո աղոթում եմ Աստծուն և տվյալ մարդուն ամենալավը ցանկանում։ Իմ աղոթքները միշտ տեղ են հասնում։ Շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ այսքան ամուր, իսկական, ջերմ և արտակարգ հարաբերություն ունեմ նրա հետ։ Բարկանալու կարիք չկա։ Վայելել եմ Ջեյ Լոյի համերգն ամբողջությամբ։ Պարզապես ինձ մեծ բեմեր են պետք կարողություններս ցուցադրելու համար։ Մեծ բեմի հետ կապված լավ լուր ունեմ, որը կհաղորդեմ շատ շուտով։ Մինչև այդ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այն կարծիքների համար, որ ասում եք «ես ձերն եմ»։ Այո՛, ես ձերն եմ, ես ժողովդրինն եմ։ Եթե չլիներ հայ ժողովուրդը, չէի գա Հայաստան և չէի մնա այստեղ։ Գնալու տեղեր շատ կան, բայց չեմ գնա, որովհետև այս ազգի հետ ունեմ արտակարգ սիրո պատմություն։ Ունեմ նաև մեկ խնդրանք։ Բոլորս տեսանք 57-ամյա Ջենիֆեր Լոպեսի հագուստները։ Մեր աչքերը դա տեսան, ընդունեցին, սիրեցին, հիացան։ Հաջորդ անգամ, երբ «բոդի» հագնեմ, չասեք՝ «այս աղջիկը ինչ է հագնում»։ Տեսաք, թե աստղերը բեմում ինչեր կարող են հագնել։ Խնդրում եմ՝ չբարկանաք և չքննադատեք, եթե հագնեմ «բոդի», իհարկե, պայմանով, եթե այն կրեմ ոչ վուլգար», - ասել է երգչուհին։

fastnews-ads-banner