Հայտնի է դարձել գրող Հարուկի Մուրակամիի նոր ստեղծագործության անվանումը, հաղորդում է Yomiuri-ն։
Մուրակամիի վեպը կվերնագրվի «Քաղաքը և նրա անհուսալի պատերը»: Գիրքը վաճառքի կհանվի ապրիլի 13-ից։ Ստեղծագործության սյուժեի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում:
Գրողը գրքեր չի հրատարակել մոտ վեց տարի։ Մուրակամիի վերջին վեպը՝ «Կոմանդորի սպանությունը», լույս է տեսել 2017 թվականի փետրվարին։
Shinchosha հրատարակչության ներկայացուցիչը հայտնել է, որ գիրքը կազմված է 1200 էջից, իսկ գինը 2970 իեն է (մոտ 22 դոլար): Կթողարկվի նաև գրքի էլեկտրոնային տարբերակը։


