Ռալֆ Ֆայնսը, որը Վոլդեմորթին է մարմնավորել Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում, աջակցել է գրող Ջ.Կ. Ռոուլինգին այն բանից հետո, երբ գրողին մեղադրել են տրանսֆոբիայի համար (բացասական վերաբերմունք տրանսգենդերների և տրանսսեքսուալների նկատմամբ), հայտնում է The New York Times-ը։
Արտիստի խոսքով՝ Ռոուլինգն իրավունք ունի խոսելու կանանց մասին։
Ֆայնսը կարծում է, որ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակին ուղղված մեղադրանքները վիրավորական են։ Նա գովել է Ռոուլինգին կատարած աշխատանքի համար և հայտարարել, որ նրա ստեղծագործությունները շատ բան են սովորեցրել երեխաներին։
2020 թվականին Ջ.Կ. Ռոուլինգը քննադատվել է տրանսֆոբիկ լինելու համար իր նոր՝ «Վատ արյուն» գրքում, որտեղ ներկայացնում է մոլագարի, որը կնոջ կերպարի մեջ է մտնում՝ զոհեր գտնելու համար: Twitter-ի օգտատերերը տարածել են #RIPJKRowling հեշթեգը։


