Logo

«Հավերժական երիտասարդություն». 74-ամյա Վերա Վոնգի արտաքինն ապշեցնում է

17:45 / 29.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վերա Վոնգը շուտով կնշի իր 75-ամյակը։ Նա շարունակում է զարմացնել իր բացահայտ հանդերձանքով և ցուցադրել  սլացիկ կազմվածքը։

Վոնգը լողավազանի մոտ սպիտակ լողազգեստով լուսանկարների շարք է տարածել սոցցանցերում: Նույնիսկ արևային լոգանք ընդունելու ժամանակ նորաձևության դիզայներն անթերի տեսք ունի. նրա դեմքի վրա ուշադրություն են գրավում աքսեսուարները՝ արևային ակնոցը, մեծ ականջօղերը: 

«Ուրախ ամառ»,- լուսանկարներին կից գրել է Վերան:  Երկրպագուներին այլ բան չէր մնում, քան հրապարակման տակ թողնել բազմաթիվ գովաբանող մեկնաբանություններ։ Իհարկե, եղել են նաև քննադատական մեկնաբանություններ:
 
Վոնգը անտեսում է ատողներին, բայց պատրաստակամորեն պատասխանում է գեղեցիկ մեկնաբանություններին: Այսպիսով, նրան հաճախ հարցնում են սննդի մասին: Վերան վստահեցնում է, որ դիետաների չի հետևում՝ կարող է երկու շաբաթ արագ սնունդ պատվիրել, հետո այլ բան ընտրել։ Բացի այդ, թխահերն ամենից շատ սիրում է բլիթներ. նա սիրում է այս խմորեղենը սերուցքային միջուկով և շաքարի գլազուրով։
 
Եվ, այնուամենայնիվ, մոդելավորողը հավերժ երիտասարդության իր գաղտնիքն ունի. նա անընդհատ աշխատում է, հետևում է քնի ժամանակացույցին, խուսափում է արևից և արևայրուքից (բացառությամբ լուսանկարվելու) և, որքան էլ տարօրինակ է, օղիով կոկտեյլներ է խմում։
fastnews-ads-banner