Logo

Հայ դիմահարդարները 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը

17:18 / 17.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Օրերս տեղի ունեցած կինոինդուստրիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Օսկար»-ին, ներկա են եղել նաև հայ դիմահարդարներ Գոհար Ավետսյանն ու Ագա Քանքանյանը:

Ինստագրամյան իր էջում ամերիկաբնակ Ագան լուսանկարներ է հրապարակել կարմիր գորգից և կից գրել.

«Ոչ միայն դիտել «Օսկար»-ը, այլ զգալ այն որպես VIP հյուր»:

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ինստագրամյան էջում, վիդեոհոլովակով տեղեկացրել էր իր հետևորդներին, որ «Օսկար»-ի մասնակցության հրավեր է ստացել.

«Սա մեր համատեղ հաղթանակն է։ Մենք գնում ենք «Օսկար»-ին։ Սա ինձ հե՞տ է կատարվում։ Ո՞վ է եղել ինձ հետ ճանապարհի սկզբից։ Գիշերվա ժամը 9-ին հարսի դիմահարդարելուց մինչև տարիներ շարունակ անքուն մնալը՝ միայն նրա համար, որ ինձ նկատեն»։

Մոսկվաբնակ դիմահարդարը իր կերպարներն է ցուցադրել «Օսկար 2026»-ի նախնական և գլխավոր երեկույթներից:

 

fastnews-ads-banner