Այսօր առանձնացրել եք հայ հեղինակների ստեղծագործությունների հայկական էկրանավորումները. հին ու բարի ֆիլմեր մշտական և համամարդկային արժեքների մասին, ֆիլմեր, որ սիրում են բոլորը՝ անկախ տարիքից:
Իմ սիրտը լեռներում է / ⁄ В горах мое сердце ⁄ My Heart Is in the Highlands. 1975
հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
ռեժ.՝ Լևոն Գրիգորյան
դերերում՝ Գ. Սահակյան, Սոս Սարգսյան, Արուս Ասրյան
Ֆիլմը նկարահանվել է Սարոյանի համանուն պիեսի և «Սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա: Այն պատմում է Առաջին համաշխարհայինի տարիներին ԱՄՆ-ում հաստատված հայ մի ընտանիքի մասին, որն անցնում է գաղթականներին բաժին հասնող բոլոր դժվարությունները՝ հայրենիքի կարոտը սրտում: Որքա՞ն դժվար է ապրել օտար երկրում՝ անծանոթ լինելով տեղի սովորույթներին և օտար ավանդույթներին: Ինչպե՞ս հարմարվել և մարդ մնալ:

Աշնան արև (1977)
հեղինակ՝ Հրանտ Մաթևոսյան
ռեժ.՝ Բագրատ Հովհաննիսյան, Հակոբ Իսկուդարյան
դերերում՝ Անահիտ Ղուկասյան, Կարեն Ջանիբեկյան, Ժաննա Թովմասյան, Ազատ Շերենց
«Աշնան արևը» Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմ է։ Ֆիլմը պատմում է հակասական և բարդ բնավորության տեր գեղջկուհու ճակատագրի, կյանքի պարտադրած դժվարությունների հաղթահարման, միջավայրի, ընտանիքի ու զավակների հետ ունեցած նրա դժվար հարաբերություների մասին:
![Հայ գրողների գործերի հայկական էկրանավորումները [5 ֆիլմ] capture - Հայ գրողների գործերի հայկական էկրանավորումները [5 ֆիլմ]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/08/capture.png)

