
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք Ջիբրալթարի դեմ արտագնա հանդիպմանը:
Տիգրան Բարսեղանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը որակազրկման պատճառով, բայց կազմ ու պատրաստ կլինի Լիխտենշտեյնի դեմ խաղին:
Առաջին խաղում մեր ընտրանին զիջել էր Ջիբրալթարին 0-1 հաշվով:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ 23:45-ին:
Արմեն Գյուլբուդաղյանցի և Յուրա Մովսիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը (տեսանյութ)