Logo

Հայաստանի կոմպոզիտորական ընտանիքը համալրվում է նոր անուններով

19:45 / 27.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի եզրափակիչ ակորդները հնչեցին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ պատանի կոմպոզիտորները բացահայտվում են արդեն 11 տարի՝ առանց ընդմիջումների: 

Պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթում այս տարի հաղթող ճանաչվեցին Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը:

Միրզոյանական 11-րդ մրցույթին մասնակցել էին 16 հայազգի պատանի կոմպոզիտոր Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

Մրցութային երկու փուլերի ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրեցին են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, իսկ ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):

Բոլոր մասնակիցները ստացան խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողները ստացան նաև դրամական պարգևներ: Դրամական պարգևների արժանացան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոն Մակարյանը վստահեցնում է, որ հրաշալի պատանիներ են մասնակցում. «Շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնք գալու են համալրելու այն մեծ կոմպոզիտորական ընտանիքը, որն այսօր մեծ ջերմությամբ ընդունում է և տալիս հնարավորություն դրսևորվելու և ներկայացնելու իրենց արվեստը»: 

 

fastnews-ads-banner