Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս օրերին համերգային շրջագայությամբ գտնվում է Գերմանիայում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երգչախումբը, մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, համերգներով հանդես է եկել Համբուրգում, իսկ մայիսի 8-13-ը մասնակցել է Հանովերի մանկապատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնի շրջանակներում՝ ելույթ ունենալով հեղինակավոր փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակներում երգչախումբը հանդես եկավ Հանովերի Կոնգրեսների պալատում, Քրիստուսկիրխեի նորակառույց հարթակում, իսկ մայիսի 10-ին մենահամերգով հանդես եկավ Հանովերի Ռադիոյի համերգասրահում։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված համերգային շրջագայության շրջանակներում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես կգա նաև Գերմանիայի Դորտմունդ և Մյունխեն քաղաքներում:



